Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին

Իրանը մտադիր է նավթ վաճառել ԿԺԴՀ-ին
21.04.2013 | 18:30

Իրանի նավթի նախարար Ռոստամ Հասեմին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ՝ ԿԺԴՀ նավթ արտահանելու նպատակով։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ երկու երկրների միջուկային ծրագրերի պատճառով։ ԱՄՆ-ն և Եվրամիությունը դադարեցրել են իրանյան նավթի ներմուծումը։ Վաշինգտոնը նաև ճնշումներ է գործադրում ասիական երկրների վրա, որպեսզի վերջիններս նույնպես բոյկոտեն իրանական նավթը։

Դիտվել է՝ 1504

Մեկնաբանություններ